Երևանում ապրիլի 20-26-ին փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ ապրիլի 20-ին և 24-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 22-ին և 23-ին, Արաբկիրում՝ ապրիլի 24-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում ապրիլի 22-ին, Շենգավիթում՝ ապրիլի 21-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 20-ին։