Սրանք Եռաբլուրի գերեզմանոցների միջև ընկած հատվածներն են, որտեղով արդեն 2,5 տարի մարդիկ մոտենում են իրենց հարազատների գերեզմանոցներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«2․5 տարում հնարավոր չի եղել ապահովել տարրական պայմաններ զոհվածների ընտանիքների համար։

2․5 տարի է՝ մարդիկ, փոշու ու քարերի վրայով քայլելով, մոտենում են 18-20 տարեկան տղաների շիրիմներին։

Սա քաղաքի այն հատվածն է, որտեղ իշխանությունները չեն նկարվում, կարմիր լենտեր չեն կտրտում, հետևաբար դժվար տեղյակ լինեն այս ամենի մասին։

Սա անպատասխանատվություն չի, բառադիություն չի, սա իշխանությունների վերաբերմունքն է հայրենիքին»։