Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մայիսի 8-ին մեկնարկային մենամարտը կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչ Ռուսլան Ասլիկյանը։
54 կգ քաշային 1/16 եզրափակիչում նա մրցակիցը կլինի Վենեսուելայի ներկայացուցիչ Սեգունդո Ֆինոլ Ռիվասը։
Երկրորդ մենամարտը կանցկացնի Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը։ 92 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում նրա կմենամարտի իրանցի Պուրիա Ամիրիի հետ։
Ասլիկյանի եւ Մանասյանի մենամարտերը ցերեկային մրցահերթում են, որ կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-ից։
Երեկոյան մրցահերթում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը կանցկացնի երկրորդ մենամարտը։ 1/8 եզրափակիչում նրա մրցակիցը կլինի թուրք Հական Կոչը։