Օրեր առաջ ՀՀ կառավարությունը հրաժարական տվեց, և շուտով կձևավորվի նորը: Ներքաղաքական կուլիսներում քննարկվում է հնարավոր նշանակումների հարցը: 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնում քննարկվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի անունը, ով, ի դեպ, նաև մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ցուցակում է ընդգրկված: