Ռուսական ավիաընկերությունները Վրաստանից թույլտվություն են խնդրել թռիչքներ սկսելու համար, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանեց ներքին ավիաընկերությունների վրա դրված արգելքը դեպի Վրաստան ուղիղ չվերթների համար։ Այսօրվանից՝ մայիսի 15-ից, չեղարկվում է երկրի հետ վիզային ռեժիմը։ Ռուսական Red Wings ավիաընկերությունը թույլտվություն է խնդրել Մոսկվայից Վրաստան թռիչքների համար՝ շաբաթական 21 անգամ, իսկ Կազանից և Սամարայից՝ շաբաթական մինչև 7 անգամ։
Georgian Airways-ի ղեկավար Թամազ Գաիաշվիլին ողջունել է Թբիլիսիից Ռուսաստան թռիչքներ սկսելու որոշումը և հայտնել է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի բացել համապատասխան չվերթները։ Նա կոնկրետ ժամկետներ չի նշել։