Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Էսրան, «հարձակվել է Արևմուտքի և քրիստոնեության վրա»,գրում է GreekCityTimes-ը։
Twitter-ում իր արաբերեն գրառման մեջ Էսրան հայտարարել է, որ քիչ է մնացել, որ իսլամական մահիկը «կոտրի» արևմտյան խաչը։ Պարբերականը հայտնում է, որ Թուրքիայի նախագահի դուստրը սոցիոլոգ է։
2004 թվականին նրա հարսանիքին մասնակցել է այն ժամանակվա Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսը։
Ըստ GCT-ի՝ Էսրան հաճախ է սոցցանցերում իր գրառումներում արտահայտում իր դիրքորոշումենրը երկրի քաղաքական իրավիճակի վերաբերյալ և միշտ նախընտրում է այն արտահայտել արաբերենով, ոչ թե թուրքերենով: