Ադրբեջանը կեղծ տեղեկությունների արշավը շարունակում է' փորձելով Արցախի ապառազմակացման հարցը բերել ուժի կիրառման դաշտ: Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այս ամենը տեղի է ունենում ՀՀ-Ադրբեջան բանակցությունների միջնորդությունը ստանձնած երկրների աչքի առաջ:
Որքան փաշինյանական ռեժիմը հարմարվողականություն է դրսևորում ադրբեջանական պահանջների առաջ, իրեն առաջ գցելով Արցախն ու Հայաստանի տարբեր բնակավայրեր ադրբեջանական հռչակում, Ադրբեջանի ախորժակը բացվում է ու ավելին է պահանջում»: