«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը նոր կացարան կունենա: Այս մասին տեղեկացնում է ՀՈԱԿ-ը:

Թափառող/անտուն շների համար նախատեսված կացարանը հարմարեցված կլինի և մշտական բնակության, և կենդանիների ազատ տեղաշարժի ու զբոսանքի համար անհրաժեշտ հատվածներով:

Այս կացարանը միակը չի լինի: Առավել մեծ վարչական շրջաններում ևս կլինեն կացարաններ, որտեղ նախատեսվում է ակտիվ համագործակցություն կամավորական խմբերի հետ, որոնք կօգնեն ՀՈԱԿ-ին կենդանիների խնամքի հարցում:

Մայրաքաղաքի գլխավոր կացարանի մոդելը՝ ստորև: