ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը թվիթերյան էջում գրառում է արել Ադրբեջանի կողմից Երասխի կրակոցների մասին․

«Քաղաքացիական օբյեկտների վրա կրակելով՝ Ադրբեջանը հերթական անգամ բացահայտ անտեսում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, միջազգային իրավունքը և մարդու իրավունքները»,- գրել է նա։