Backstage նախագծի աշխատակազմը այս անգամ ուղևորվել է Վանաձոր քաղաք, որտեղ «Տրոյա Կրեդո» կազմակերպությունը 16-ամյակի առթիվ միջոցառում էր կազմակերպում։

Ունենալով բացառիկ հնարավորություն՝ Backstage-ը 2 օր շարունակ հետևել և ֆիքսել է իրադարձության ամենահետաքրքիր մանրուքները, որոնք միջոցառման ամենամեծ մասն էին դառնալու։

Նշենք, որ Տրոյա Կրեդո կազմակերպությունը իր գործունեության ողջ ընթացքում հատուկ վերաբերմունք է ցուցաբերել մանկատների, ծննդատների հանդեպ, հատուկ միջոցառումներ կազմակերպել, և իհարկե անմասն չեն մնացել կանայք, որոնց կազմակերպության հիմնադիր և տնօրեն Դիանա Մարտիրոսյանը ցուցաբերում է առանձնահատուկ վերաբերմունք։

Ամեն տարի կանանց միամսյակի շրջանակներում Տրոյա Կրեդո կազմակերպությունը շնորհավորում է 100 և ավելի լոռեցի կանանց։ 

«Թերևս միայն ես գիտեմ, թե որքան շատ են եղել հաղթանակներն ու պարտությունները, հաջողություններն ու անհաջողությունները, հիասթափություններն ու հպարտությունները։ Ինչևէ, այսօր ես կարող եմ արձանագրել, որ մեկ տարի էլ անցավ` հավանաբար Տրոյա Կրեդոյին մոտեցնելով իր այն հաղթանակին, որը իմ սրտում եմ պահում»,-իր խոսքում նշել է Դիանա Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։