Ինչպես հայտարարել ենք նախապես, «Գլենդել Հիլզ» ընկերությունը կփոխհատուցի Մուշ 2-2 թաղամասի բնակիչների' մարտին սպառած էլեկտրաէներգիայի գումարները: Փոխհատուցման գումարներն ստանալու համար բնակիչները մայիսի 1-ին, 2-ին և 3-ին, ժամը 12:00-15:00 վճարման անդորրագրերը, ինչպես նաև «Էլեկտրաէներգիայի բաժանորդագրման և էլեկտրաէներգիայի մատակարարման» պայմանագրերի պատճենները կարող են ներկայացնել 66-րդ շենքի ետնամասում գտնվող մեր գրասենյակ' երաշխիքային սպասարկումն իրականացնող աշխատակիցներին (094 81 81 23):
Հիշեցնենք, փոխհատուցման գումարները տրամադրվում են այն բանից հետո, երբ բնակիչներն արդեն բաժանորդ դարձած, սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարած կլինեն և վճարման անդորրագիրն ու վերոհիշյալ պայմանագրի պատճենը կներկայացնեն մեր ընկերությանը:
Հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչություն