Բոլոր պետական խորհրդանիշներն էլ կարելի է, գուցե պետք է փոխել (ինքս երբեք դրան չէի գնա), բայց հիմա միանշանակ դրա ժամանակը չէ՝ բոլոր առումներով։ Միայն կարճ Արարատի մասով՝ բացի այն, որ այն միանշանակ Հայաստանի պատմական տարածքն է, ունի նաև դավանաբանական խորհրդանիշի արժեք։ Այս մասն ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը:

«Ընդ որում, զինանշանի նկարագիրը տրված է Սահմանադրության «Սահմանադրական կարգի» նորմերով, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով։ Իսկ հրատապը ներկայումս Արցախի և Հայաստանի անվտանգության հիմնասյունները անխախտելի դարձնելն է ....»,- գրել է նա: