«Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև տարեվերջ հնարավոր է՝ խաղաղության համաձայնության հասնենք»։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա հավելել է, որ Բաքուն պատրաստ է պայմանագիր կնքել, Հայաստանը պատրաստ է որոշակի քայլերի, և խաղաղության համար ընթացող բանակցություններում որոշակի առաջընթաց կա։

«Կարծում եմ՝ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ»,- ասել է Բայրամովը։