«Ռազմական ապստամբության հետևում կանգնածները անխուսափելի պատիժ են կրելու»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հեռուստաուղերձում։
«Յուրաքանչյուր ոք, ով միտումնավոր բռնել է դավաճանության ճանապարհը, ով նախապատրաստել է զինված ապստամբություն, բռնել է շանտաժի և ահաբեկչական մեթոդների ճանապարհը, անխուսափելի պատիժ է կրելու, պատասխան է տալու ինչպես օրենքի, այնպես էլ մեր ժողովրդի առաջ»,- ասել է Պուտինը։
Հունիսի 23-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրություններն ու տեսանյութերը «Վագների» թիկունքի ճամբարներին ՌԴ ՊՆ-ի ենթադրյալ հարվածի մասին «չեն համապատասխանում իրականությանը և տեղեկատվական սադրանք են»։