FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Նոր հաշվարկով Հայաստանի հավաքականը 1252.6 միավորով գտնվում է 90-րդ տեղում: Անցած ամսվա համեմատ մեր ընտրանին առաջադիմել է 7 հորիզոնականով: Հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի ընտրանին, որը EURO 2024-ի ընտրական խմբային փուլում ևս ընդգրկված է D խմբում, նույնպես առաջընթաց է գրանցել և այժմ գտնվում է 41-րդ հորիզոնականում: Նույն D խմբում ընդգրկված Ուելսն ու Լատվիան Հայաստանի հավաքականից կրած պարտություններից հետո նահանջել են և այժմ զբաղեցնում են համապատասխանաբար 35-րդ և 134-րդ տեղերը:

Ցուցակը գլխավորում են աշխարհի եռակի չեմպիոն՝ Արգենտինան։