Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է նաև ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը, ով, ըստ այդ լուրերի, անցնելու է թոշակի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com-ը, այսօր՝ ապրիլի 15-ին, Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: