Արմեն ջան, ես հավատում եմ քո քաղաքական ու մարդկային տեսակին ու բովանդակ ուժերս կներդնեմ՝ քո ազատությանը հասնելու համար: Այս մասին ֆեյսբուքում գրել է Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը.
«Բովանդակ ուժերս կներդնեմ՝ քո ազատությանը հասնելու համար
Ես ու Արմենը գրեթե մշտապես քաղաքական տարբեր ճամբարներում ենք եղել, բայց դա երբեք չի խանգարել մեր մարդկային, ընկերական հարաբերություններին, որոնք գրեթե 30 տարվա պատմություն ունեն:
Երբ Մարտի 1-ի գործով կալանքի տակ էի, ինձ համար լուսավոր մի փաստ դարձավ այն լուրը, որ իմ ընկեր պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Նաիրա Զոհրաբյանը խափանման միջոցս փոխելու միջնորդություն են ներկայացրել:
Ուրախ էի ոչ նրա համար, որ այդ միջնորդության շնորհիվ ազատության մեջ կարող եմ հայտնվել, այլ առաջին հերթին այն պատճառով, որ ներքաղաքական հակադրության բարիկադների արանքում ՄԱՐԴԸ դեռ չի մեռել:
Արմեն ջան, ես հավատում եմ քո քաղաքական ու մարդկային տեսակին ու բովանդակ ուժերս կներդնեմ՝ քո ազատությանը հասնելու համար:
... Ու հետո էլի լիքը կվիճենք քաղաքականության ու արժեքների շուրջ:
Միշտ քո ընկեր՝ Սուրեն»: