«Օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ»,-Թվիթերի իր էջում գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Խոստումնալից սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ և ֆրուստրացիայով: Ինչպես բազմիցս կրկնել է ԵՄ-ն, շատ կարևոր է, որ Լաչինի միջանցքով էներգիայի մատակարարման հոսքը, ինչպես նաև մարդկանց և ապրանքների տեղաշարժը վերականգնվի առանց սահմանափակումների։
Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսությունը պետք է սկսվի՝ նպատակ ունենալով բռնությանը այլընտրանքներ ապահովել, ձևավորել այնքան անհրաժեշտ վստահություն և ապահովել արժանապատվություն: ԵՄ-ն անհամբեր սպասում է բրյուսելյան եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ»,-գրել է Կլաարը։