Ճամբարակում ընթացքի մեջ է 44-օրյա պատերազմում համայնքի զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսանյութ հրապարակելով այցից:

Նա նշել է, որ այ  իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

Ճամբարակում նրան է մոտեցել դպրոցական տարիքի մի տղա եւ ասել, որ իրենք ստանում են «իդեալական հոգեւոր կրթություն, սակայն իրենց սպորտդահլիճը չի վերանորոգվում» եւ խնդրել է վերանորոգել սպորտդահլիճը:

Մարզպետը տեղեկացրել  է, որ դպրոցը կիսաքանդ վիճակում է եւ հնարավոր չէ վերանորոգել այն: Փաշինյանը աշակերտին խոստանում է նոր դպրոց կառուցել:

«Ձեր դպրոցի մարզադահլիճը չենք կարող սարքել, դպրոցն ենք քանդելու, որ նոր դպրոց սարքենք  նոր դահլիճով»,-ասաց նա: