Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Վարդենիսի վարչական տարածքում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան բախվել է ձիուն։

Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ձիավարը, Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Ժորա Մ․-ն ընկել է ձիու վրայից և մարմնական վնասվածքներով, օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով, տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի, դասակի հրամանատար Վահրամ Գրիգորյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։