WhatsApp մեսենջերի հեղինակները, մի շարք թարմացումներում կրկնելով Telegram-ի ամենահայտնի գործառույթները, ավելի հեռուն են գնացել։ Այժմ WhatsApp-ն ունի բոլոր հնարավորությունները՝ հրապուրելու մրցակցի երկրպագուներին, գրում են ԶԼՄ-ները:
Շուտով օգտատերերը կկարողանան արհեստական ինտելեկտի միջոցով սթիքերներ ստեղծել, հայտնում են մեսսենջերի հեղինակներին մոտ կանգնած աղբյուրները։ Բավական կլինի բառերով նկարագրություն մուտքագրել դրանք ստեղծելու համար։ Հստակեցվում է, որ սթիքերները գեներացվում են Meta-ի անվտանգ տեխնոլոգիայի միջոցով։ Առայժմ այն հասանելի է հավելվածի Beta տարբերակում, սակայն շուտով կհայտնվի պաշտոնական թարմացումով։