«Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը։
Դ. Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված:
Հիշեցնենք, որ 2018-ից մինչ 44-օրյա պատերազմի ավարտը պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Տոնոյանն ու բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ (Պատրոն Դավո) մեղադրվում են շուրջ 4,7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
Ըստ մեղադրող կողմի, 2018 թվականին բանակի համար ձեռք են բերվել ավելի քան 4 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռներն, որոնք հնարավոր չի եղել կիրառել պատերազմի ընթացքում։