ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը տեղեկացված է ռուսամետ բլոգեր և ակտիվիստ Մ.Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» գործակալության մեկնաբան Ա. Գևորգյանի ձերբակալության մասին:

«Կապի մեջ ենք այս լրատվական գործակալության խմբագրության հետ։ Ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը։

Մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով, քայլեր ենք ձեռնարկելու դեպքի հանգամանքները պարզելու համար,- ասվում է հաղորդագրության մեջ։