Երեկ շուրջ 3 տասնյակից ավելի քաղաքական ուժեր խորհրդակցություն են ունեցել, քննարկել են ճանապարհային քարտեզ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու: Պետք է ստեղծվի համակարգող մարմին, ազգային խորհուրդ, կոմիտե, նման մի ֆորմատ, որը համակարգի ամբողջ աշխատանքները։ Այսօր կառավարության շենքի առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Առնվազն երկու հարցում եղել է շատ հստակ փոխըմբռնում։ Մեկը, որ պետք է ստեղծվի մեկ համակարգող մարմին՝ Ազգային խորհուրդ, կոմիտե, որը համակարգի ամբողջ աշխատանքները, մնացածն արդեն հանրահավաքում կասեմ»,-ասաց նա՝ չցանկանալով մանրամասներ նշել:

Հարցին՝ ընդդիմության առաջնորդը հիմա Անդրանիկ Թեւանյա՞նն է, պատգամավորը պատասխանեց. «Մենք այստեղ չենք հավաքվել ընդդիմության առաջնորդ ընտրելու, հավաքվել ենք այստեղ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ գտնելու: Կան որոշակի քայլեր, գործողություններ, որ համաձայնեցված են, հանրահավաքին կհնչեցվեն»:

Կիսվել