Ռամզան Կադիրովը ցուցադրել է տեսանյութ, թե ինչպես է իր որդին՝ 19-ամյա Ադամը, ծեծում Նիկիտա Ժուրավելին, ով մեղադրվում է Ղուրանը այրելու մեջ։
«Նա զարգացնում է պատվի, արժանապատվության և իր կրոնի պաշտպանության չափահաս իդեալները: Ես հարգում եմ նրա ընտրությունը»,- գրել է Կադիրովը:
Նիկիտա Ժուրավելին ձերբակալել էին գարնանը՝ Վոլգոգրադում, մզկիթի մոտ Ղուրանի այրման հետ կապված ակցիայից հետո։ Ժուրավելին մահմեդական շրջանի գաղութ ուղարկելու որոշումը արժանացել է անձամբ Պուտինի հավանությանը։
Տեսանյութը՝ այստեղ։