Առևանգված Վագիֆ Խաչատրյանին Բաքվում դատում են միայն այն բանի համար, որ նա ծնվել է Լեռնային Ղարաբաղում և ապրել իր նախնիների հողում։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ամբողջ գործընթացը ֆարս է և Եվրոպական կոնվենցիայի ծաղր, միջազգային նորմերի խախտում։ Բաքուն պետք է դադարեցնի մարդկանց նվաստացնելը և ազատ արձակի բոլոր ձերբակալված հայերին»,-գրել է նա: