Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
««75 տարի Իսրայելը եղել է հրեա ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն ամբողջ աշխարհում…»։ Սա Բայդենն ա ասել հոկտեմբերի 10-ին՝ խոսելով Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին։ Այլ կերպ սա կարելի ա ձևակերպել, որ ժողովուրդների անվտանգության միակ երաշխիքը սեփական պետություն ունենալն ա։
Հատկանշական ա, որ հենց Բայդենն ա դա ասում։ ԱՄՆ-ն ներկայիս միջազգային կարգերի պահպանության գլխավոր երաշխավորն ա։ Էդ կարգերով սահմանված ա, որ բոլոր մեծ ու փոքր ժողովուրդները կարող են պաշտպանություն ստանալ միջազգային հանրությունից։ ՄԱԿ-ի Պաշտպանության պատասխանատվություն (R2P' Responsibility to Protect) սկզբունքը հենց դրա մասին ա։ Միաժամանակ, էդ կարգերի պահպանության գլխավոր երաշխավորն ասում ա, որ նույնիսկ դա չի պաշտպանության երաշխիք, այլ միայն սեփական պետությունը։
Սեփական պետությունը ո՞նց կարող ա երաշխավորել, երբ թշնամիների ագրեսիվ զավթողական քաղաքականության դեմ մեր պետությունն ընտրել ա նահանջելու ու չպայքարելու տարբերակը։ Ո՞վ ա երաշխավորելու մեր անվտանգությունն էս դեպքում։ Ով կարող էր, ասում ա էլ չեմ կարող երաշխավորել։ Հետևաբար պետք ա հեռացնել նահանջելու ու չպայքարելու կուրսը վերցրած կառավարությունը։ Յուրաքանչյուր քաղաքացի ի՛ր անվտանգության հարցն ա լուծելու դրանով։ Եթե չէ՝ մենք էլ ենք մի ուսապարկով գաղթական դառնալու՝ առանց մեզ սիրով դիմավորող Գորիս ունենալու հեռանկարի։ Ընտրությունը յուրաքանչյուրինն ա»։