Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը ֆուտբոլի պատմության ամենաթանկ 16-ամյա խաղացողն է։ Այս մասին հայտնում է Okko Sport հեռագրային ալիքը, հայտնում է armsport-ը։
Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 13-ին, Transfermarkt-ը թարմացրել է խաղացողի շուկայական արժեքը: Այժմ այն գնահատվում է 50 միլիոն եվրո, այսքան երիտասարդ տարիքում ոչ մեկին չի հաջողվել հասնել նման նշագծի։
Այս մրցաշրջանում 16-ամյա հարձակվողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 11 խաղի բոլոր պաշտոնական մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը ներգրավված է նաև Իսպանիայի հավաքականում։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում նա մասնակցել է երկու հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։