Խորհրդարանում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 31 պատգամավոր: Առաջին հերթագրվածներն են Գեղամ Մանուկյանը («Հայաստան»), Արուսյակ Ջուլհակյանը (ՔՊ), Թադեւոս Ավետիսյանը («Հայաստան»), Գեւորգ Պապոյանը (ՔՊ), Գեղամ Նազարյանը («Հայաստան»):