Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրապարակել է այն մարդկանց ցուցակը, ովքեր կարող են մեկնել Գազայի հատվածից Եգիպտոս, այդ թվում՝ միջազգային կազմակերպության աշխատակիցներ, Ավստրալիայի, Ավստրիայի, Հորդանանի և Ինդոնեզիայի քաղաքացիներ, գրում է Bloomberg-ը։

«Այս ցուցակում ներառված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները և Ավստրալիայից, Ավստրիայից, Հորդանանից և Ինդոնեզիայի քաղաքացիներ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Հրատարակությունը նշում է, որ ցուցակում ԱՄՆ քաղաքացիներ չկան։