Կիևում ուժգին պայթյուններ են տեղի ունեցել օդային հարձակման հետևանքով, հայտնում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։

«Կիևում ուժգին պայթյուններ են գրանցվում»,- ասվում է հրատարակության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Երկրի թվային տրանսֆորմացիայի նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ տագնապը Կիևում հայտարարվել է Երևանի ժամանակով 10:02-ին։