Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 25-ին, 26-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ի գիշերը և առավոտյան, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է անձրև։

Նոյեմբերի 27-ին սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը և 28-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, նոյեմբերի 25-ին, 26-ին, 28-ին 15-20մ/վ, 27-ին՝ 20-25մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ին, 25-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 28-ին կնվազի 7-10 աստիճանով։