ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բարեփոխումները և Արևմուտքի հետ հարաբերությունների ընդլայնումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենը ճեպազրույցի ժամանակ։
«Վարչապետ Փաշինյանը շատ խիզախ է գտնվել և հստակ հասկացրել, որ ցանկանում է, որ Հայաստանն առաջ շարժվի իր սահմանները բացելու և Արևմուտքի հետ իր հարաբերությունները ընդլայնելու հարցում, որ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, ինչպես նախորդ ղեկավարներն էին դա անում։ Նա մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել, որոնք պետք է որ շատ խրախուսող լինեն Հայաստանի քաղաքացիների համար, մինչ նրանք շարունակում են արագ տնտեսական աճը, որ ունեցել են վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում։ Մենք պատրաստ ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ, որպեսզի Հայաստանի ժողովուրդը կարողանա օգտվել բարեփոխումների քաղաքականությունից, որոնք նախաձեռնել է Փաշինյանի կառավարությունը», - ասել է Օ’Բրայենը։