Առաջնորդվելով մարդասիրական արժեքներով և որպես բարի կամքի ժեստ, Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իր հերթին, հումանիզմի արժեքներով առաջնորդվելով և որպես բարի կամքի ժեստ՝ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի»,-գրել է նա։