«Սպասում եմ լսելու նրա ձայնը։ Թող շուտ լինի»։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Բաքվի կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Էուլջեքյանը։
Հիշեցնենք, որ լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Շուշիում էր վերաբնակվել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ։ Գերեվարվել է, երբ Մարալ Նաջարյանի հետ Բերձոր, ապա Շուշի էին գնալիս եղել՝ անձնական իրերի հետևից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: