Այն, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության մեծ թվով պարեկներ իրենց օպերատիվությամբ չեն զիճում ոստիկանության քրեական հետախուզության ծառայողներին, գաղտնիք չէ։

Ապացույցը դեկտեմբերի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ իրականացված օպերացիան է, որի արդյունքում տաք հետքերով հայտնաբերվել են առևանգված ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկ Աշոտ Բադալյանը, չլինելով ծառայության մեջ (այդ օրը իր հանգստյան օրն էր), Արգել-Նոր Գեղի ճանապարհահատվածում ժամը 12։30-ի սահմաններում ընթանալիս է եղել, երբ նկատել է Mercedes G մակնիշի 27 KP 007 համարանիշի և Toyota Land Crauser մակնիշի 33 JJ 303 համարանիշի ավտոմեքենաները։

Ա․ Բադալյանը հիշում է, որ «յաշիկի» վրա տեղադրված համարանիշները իրենը չեն, այն պատկանում է ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքից գողացված Range Rover մակնիշի ավտոմեքենային։ Այդ մասին նա հեռախոսակապով տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանին։ Վերջինս պարեկին հայտնում է, որ նա շարունակի հետևել ավտոմեքենաների շարժը մինչև իրենք կհասնեն Նոր Գեղի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։