Արտաշատ պատմական մայրաքաղաքի պահպանված, տեսանելի հատվածը գտնվում է փշալարերից այնկողմ. Ես ամիսներ առաջ այցելեցի և ինձ մոտ հարց առաջացավ՝ իսկ ինչո՞ւ Հայաստանի զբոսաշրջիկները, քաղաքացիները, դպրոցականները պետք է հասանելիություն չունենան մեր պատմական մայրաքաղաքին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն տարածքները, որտեղ մեր երեխաներին տանում ենք էքսկուրսիա որպես Արտաշատ պատմական մայրաքաղաք, այնտեղ ըստ էության ոչինչ չկա։ Ցույց ենք տալիս սարը, ասում ենք՝ երեխաներ սա Արտաշատ մայրաքաղաքն է, յոթ բլուրներից մեկն է։ Բայց փշալարերից այնկողմ շատ պահպանված շինություններ կան։ Վերջերս հանձնարարական տվեցի ԱԱԾ-ին, ԿԳՄՍՆ-ին, որպեսզի հասանելիություն ապահովենք, որովհետև պատերից երևում է, որ այնտեղ ունենք նաև պահպանման խնդիր։ Մայրաքաղաք ասելիս պետք է տանենք տեսանելին ցույց տանք, մանավանդ, որ տեսանելի ու պահպանված շատ բան կա»,- ասաց նա։