Կառավարության որոշումներով պաշտոններից ազատվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Համապատասխան հարցերը ներառված են կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Հիշեցնենք, որ նախօրեին Լոռու մարզ այցի ժամանակ Փաշինյանը դժգոհել էր դպրոցների հիմնանորոգման և կահավորման որակից։