ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․

 
 

«Իհարկե այսօր ավելի հեշտ է թվում պաշտոնյային վիրավորելը կամ ստեր տարածելը: Ժամանակին նման եզակի դեպքերն իրենց արձագանքն էին ստանում կա՛մ շենքի մուտքերում ծեծ ուտելով, կա՛մ շատ ու շատ պաշտոնյաներ որոշ այսօրվա իբր արդար և ազնիվ, հայրենիքի դարդը լացող լրագրող կամ խմբագրերի դեմքին ծրարով դոլլար էին «ճպացնում»:

Անունը դնում էին՝ դե օգնենք, որպեսզի ԶԼՄ-ն կայանա: Դրա դիմաց ԶԼՄ-ն ուղղակի անտեսում էր պաշտոնյային, հյուր էր կանչում մեկին, ով կգովա հովանավորին, կամ գոնե նյութ գրելիս մականունը չէր գրում, կամ էլ, կախված ծրարի ճտոցի ուժգնությունից և ծնրությունից նույնիսկ գովերգում էր պաշտոնյային:

Հիմա պաշտոնյա վիրավորելու կամ սուտ ասելու մեջ հերոսություն չկա, ոչ ակնկալվող փող կա, ոչ էլ կծեծեն: Նենց, որ շատ մի ոգևորվեք:

Բայց կա հիմա նաև օրինական տարբերակ՝ պարզապես չալարել և դիմել դատարան: Մի տեղ պարտվել մի տեղ հաղթել: Ու այ սենց բոլոր նրանք, ովքեր իրենց թույլ կտան վիրավորել, զրպարտել ինձ, իմ ընտանիքի անդամներին, խելոք ներողություն են խնդրելու և վճարելու են փոխհատուցում:

Իրենք, բնական է, այդ ընթացքում կմեղադրեն դատարաններին, կասեն՝ ներողություն են խնդրում, որովհետև օրինապաշտ են, բայցեր ու բացատրություններ կբերեն ու խելոք ներողությունը կխնդրեն և կվճարեն դատարանի սահմանած այս կամ այն քանակի գումարը:

Սա առաջին ու վերջին օրինակը չէ, և մոտ ապագայում դեռ շատ այսպիսի բանախոսների օրինակներ եմ հրապարակելու, որոնց բերում և հատուկ խոսեցնում են, որ վիրավորանք կամ զրպարտանք արտաբերեն, իրենց հրավիրող բիզնեսմեն խմբագիրների, քաղաքական գործիչների և հին մասնագիտություն ունեցող բոլգերների, ովքեր իմացել են, թե ինչպես կարելի է ինտերնետով եթեր մտնել»: