Հայաստանում կյանքը շատ է աշխուժացել նաև Երևանից դուրս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

«Մի լավ բան #4

Հայաստանում կյանքը շատ է աշխուժացել նաև Երևանից դուրս: Վերջերս հաճախ եմ եղել մարզային դատարաններում ու մեր բազմաթիվ բնակավայրերում տեսել եմ բարեկարգված փողոցներ ու պուրակներ, նորոգված կրթօջախներ ու հիվանդանոցներ, նորաբաց հյուրատներ ու բիզնեսներ: Ուրախալի են նույնիսկ մարզկենտրոններում երբեմն հանդիպող ճանապարհային խցանումները:

Եթե միայն մեր սփյուռքը տեսներ, թե ինչ իրական կյանք կա Հայաստանում' սոցիալական չարացած ցանցերի բացասականից անդին: Մեր հրաշք բնությանն ավելացել է քաղաքակրթական աշխուժություն»,- գրել է նա