«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն ոչ միայն առանձնահատուկ դաժանություն է դրսեւորել «Սիներջիի» ներկա եւ նախկին աշխատակցուհիների' մանկահասակ երեխաներ ունեցող երկու կանանց նկատմամբ' կալանք միջնորդելով, այլեւ, պարզվում է' լրացուցիչ «պատժամիջոցներ» է կիրառել:
Մասնավորապես' արգելել է կանանց բոլոր տեսակցությունները, եւ նրանց այժմ ո՛չ ընտանիքի անդամները, ո՛չ պատգամավորները, ո՛չ դիտորդական աշխատանք կատարող հասարակական կազմակերպությունները չեն կարող այցելել: Նման լրացուցիչ սահմանափակումներ, որպես կանոն, կիրառվում են հոգեբանական ճնշումներ գործադրելու, «զոհերից» անհրաժեշտ ցուցմունքներ կորզելու համար, որպեսզի խախուտ մեղադրանքը մի կերպ հիմնավորեն կամ իրենց ուզած անձի դեմ ցուցմունքներ պոկեն»: