Այսօր գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը նշում է ծննդյան 71-րդ տարեդարձը:

Նկարչի կտավները զարդարում են ոչ միայն աշխարհի լավագույն ցուցասրահները, այլև Վատիկանը, ԱՄՆ-ի Սենատը, Գլենդելի քաղաքապետարանը («Հավերժություն» կտավը՝ նվիրված 2011 թ. սեպտեմբերի 11-ի արհավիրքի զոհերին, «Հույս» կտավը և այլն):

 

Մոնրեալ քաղաքում գործող ՄԱԿ-ի ինֆորմատացման միջազգային ակադեմիայի կողմից Շմավոնյանին շնորհվել է ակադեմիկոսի պատվավոր կոչում, ինչը միջազգային հարթակներում գնահատանքի ամենավառ ապացույցն է:

2011 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով նկարչին շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։