Եվրախորհրդարանը Ստրասբուրգում երեքշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, քննարկել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը։ «Մենք ականատես ենք պատմական պահի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում. դրանք երբեք այսքան ուժեղ չեն եղել»,- ասել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը, գրում է dw.com-ը:
Նրա խոսքով՝ Բրյուսելի առաջնահերթությունն այժմ Հայաստանի կայունությանը նպաստելն է, «որպեսզի նա կարողանա ինքնուրույն կատարել իր արտաքին քաղաքական ընտրությունը»։ Այդ նպատակով՝ Եվրամիությունը զարգացնում է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում, այդ թվում՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, ինչպես նաև ավելացնում է ներդրումները իր տնտեսության մեջ։
«Առջևում գտնվող ճանապարհը կարող է դժվար լինել,- զգուշացրել է եվրահանձնակատարը,- Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրին քաղաքական, տնտեսական և անվտանգային կախվածության, չեն կարող հաղթահարել մեկ գիշերում»:
Այնուամենայնիվ, Ուրպիլայնենը համոզված է, որ երկրում հետագա բարեփոխումների խթան կհանդիսանա, ի թիվս այլ բաների, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։
Եվրահանձնաժողովը ներկայումս քննարկում է այն սկսելու ուղիները: