ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականության պատճառով ԱՄՆ-ն լուրջ անախորժությունների մեջ է, երկիրը վերածվել է ծիծաղի առարկայի։ Երեքշաբթի նման կարծիք է հայտնել Սպիտակ տան նախկին սեփականատեր Դոնալդ Թրամփը։

«Մեր երկիրը լուրջ խնդիրների մեջ է, մեզ ոչ ոք չի հարգում համաշխարհային ասպարեզում», - ասել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում իր քարոզարշավի հրապարակած տեսանյութում։

«Մենք ունենք մեր երկրի պատմության ամենավատ նախագահը, նրա անունը Ջո Բայդեն է։ Մեր ազգը անկում է ապրում: Նման իրավիճակ չի եղել, որ մեզ անարգեն և համարեն գրեթե ծիծաղի առարկա»,- նշել է նախկին նախագահը։

Միաժամանակ Թրամփը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում շտկել իրավիճակը և ուժեղացնել Միացյալ Նահանգները։