ՆԱՏՕ-ի ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն Կովկասում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հայաստան և Ադրբեջան այցերի մասին հարցին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք լավ գիտենք ՆԱՏՕ-ի ցանկությունը՝ ամրապնդել իր ներկայությունը Կովկասում։ Տեսանելի է անզեն աչքով», - ասել է նա:

«Այդ շփումները կովկասյան պետությունների ինքնիշխան իրավունքն են: Մենք ուշադիր հետևում ենք և հիմնականում մտադիր ենք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների և համագործակցության գործիքների վրա, որոնք ունենք», - ասել է Պեսկովը լրագրողներին: