«Կրոկուս Սիթի Հոլ»-ի ադրբեջանցի սեփականատեր Արազ Աղալարովն առաջին անգամ մեկնաբանել է համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Նա իր որդու՝ Էմինի և մասնաճյուղի տնօրեն Ռոման Գրաչովի հետ ժամանել է դեպքի վայր։
«Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել, և արդեն ասվել է, որ նման բան չի եղել վերջին 20 տարում»,- ասել է Աղալարովը РБК հեռուստաալիքին։
Նրա խոսքով՝ ահաբեկիչները դահլիճ են մտել ոչ թե դռնից, այլ հարևան ցուցասրահի պատուհանից։ Բազմաթիվ ինքնաձիգներով: Սկսել են կրակել այն ամենի վրա, ինչ տեսել են։ Բոլոր մարդկանց, անվտանգության աշխատակիցների վրա։ Մեկ անվտանգության աշխատակից սպանվել է, երկրորդը՝ վիրավորվել», - ասել է Արազ Աղալարովը: Նա կատարվածն անբացատրելի է անվանել համամարդկային արժեքների տեսանկյունից։
Քննչական կոմիտեի վերջին տվյալներով, հարձակման զոհ է դարձել 133, վիրավորվել՝ 140 մարդ։