ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մարտի 22-ին Ալիխանյան փողոցի 1-ին նրբանցքում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 29-ամյա Հարություն Մ.-ին։ Նա մարտի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: