Բրյուսելում ապրիլի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպման առանցքում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չէ: Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

«Սա հանդիպում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև՝ քննարկելու Հայաստանում տնտեսական դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականներին աջակցելը, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում Հայաստանի քաղաքական բարեփոխումներին աջակցությունը: Սա տարածաշրջանային ուղղվածություն ունեցող հանդիպում չէ»,-ասել է Միլլերը: