ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հավանական պատերազմի վերսկսմանը, մասնավորապես, նա նշել է.
«Եթե Հայաստանի վարչապետը մտածում է, որ Ադրբեջանի հետ պատերազմ կարող է սկսել, ապա թող զբաղվի ժողովրդին համախմբելով:
«ՀՀ Զինված ուժերը պարտավոր են պատշաճ պաշտպանել ՀՀ պետական սահմանը, իսկ Տավուշում չորս գյուղերը հանձնելու մասին հրամանը պետք է ստանան գրավոր, որ չստացվի՝ Գորիս-Կապան մայրուղու պես։ Սահմանազատումը և սահմանագծումն իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, և իրենք պետք է հասկանան այն, որ Տավուշում մեր պաշտպանությունը բավականին բարձր մակարդակի է։ Այդ գյուղերը, որոնց մասին խոսվում է, հայկական են, գտնվում են մեր տիրապետության տակ»,-ամփոփել է Սեյրան Օհանյանը։
Նա նաև նշել է, որ ըստ իրեն ՝ բացահայտ սուտ են այն խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը։