Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 12-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ մեր երկում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:
Ողջունելով հյուրերին' Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի:
Կողմերը խոսել են խորհրդարանական հարաբերություններից, կարեւորել համանման հանձնաժողովների միջեւ փոխգործակցության խորացումը:
Քննարկվել են երկու երկրների միջեւ ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր: